Հայկական բժշկական ինստիտուտում մայիսի 24 ին ժամը 12-ին տեղի կունենա գիտական սեմինար «Ստոմատոլոգիան և նրա արդի խնդիրները» թեմայով: Սիրով հրավիրում ենք ուսանողներին և դասախոսներին:
Հայտարարություններ
Հայկական Բժշկական Ինստիտուտի <<Հայոց լեզվի և օտար լեզուների>> ամբիոնը կազմակերպում է <<Հոգևոր Հայաստան>> խորագրով ներկայացում, որը տեղի կունենա մայիսի 21-ին ժամը 1200-ին՝ 5-րդ հարկ 1-ին լսարանում:
Հայկական բժշկական ինստիտուտում տեղի կունենա Արտակարգ իրավիճակների դասախոս՝ Սպարտակ Հրաչիկի Հովհաննիսյանի դասախոսությունը գործնական հմտությունների ցուցադրմամբ՝ <<Արտակարգ իրավիճակներում առաջին բժշկական օգնության ցուցաբերումը ձեռքի տակ եղած միջոցներով>> թեմայով: Սիրով հրավիրում ենք ՀԲԻ-ի բոլոր դասախոսներին և ուսանողներին: Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի մայիսի 17-ին ժամը 11:00 Հայկական բժշկական ինստիտուտի IV հարկի 1-ին լսարանում: […]
Հայկական բժշկական ինստիտուտը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտություններով` Բուժական գործ, 2. Ստոմատոլոգիա, Անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի ուսման տևողությունը ընդհանուր բժշկության ֆակուլտետում 6 տարի է, ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 5 տարի: Ինստիտուտ կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման: Դիմորդներին […]
Հայկական բժշկական ինստիտուտում տեղի կունենա «Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության» նախագահ, հոգեբույժ–հոգեվերլուծող Արա Չալիկյանի դասախոսությունը «Հոգեկան և հոգեմարմնական հիվանդությունների առաջացման հոգեբանական մեխանիզմները» թեմայով: Սիրով հրավիրում ենք ՀԲԻ-ի բոլոր դասախոսներին և ուսանողներին: Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 19-ին ժամը 13.30-ին Հայկական բժշկական ինստիտուտի 5-րդ հարկի դահլիճում:
Հայկական բժշկական ինստիտուտիը հայտարարում է մրցույթ դասախոսների թափուր տեղերի համար՝ անատոմիայի, ախտաբանական անատոմիայի և վիրաբուժության աբիոններում դասավանդելու: Առավելությունը կտրվի գիտական կոչում ունեցող անձանց: Ինքնակենսագրականները ուղղարկել armmedin@gmail.com էլ. հասցեի: Մանրամասների համար զանգահարել 010 45 19 23 կամ այցելել Տիտոգրադյան 14 Հայկական բժշկական ինստիտուտ: